02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս, Տե՛ր

Մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս, Տե՛ր ամենայնի, մինչև ե՞րբ պիտի Քո երեսները շուռ տաս ինձանից, մինչև ե՞րբ պիտի խորհուրդներն հոգուս դնեմ Քո առջև, սրտիս ցավերն ու դառնությունն օրվա Քեզ ներկայացնեմ: Մինչև ե՞րբ պիտի թշնամիս ելնի՜- վրա՛ս բարձրանա, նայի՛ր իմ հոգուն և լսի՛ր ինձ, Տե՛ր, Փրկի՛չ իմ, Աստվա՛ծ, Լո՛ւյս տուր աչքերիս, որպեսզի երբե՛ք ի մահ չննջեմ: Թշնամիներս երբե՛ք չասե՛ն, թե` հաղթեցի՛նք նրան, կամ նեղիչներս չցնծա՛ն, թե նա՝ մեզնո՛վ սասանվեց: Ես ողորմությա՛նդ հուսացի, ո՛վ Տեր, և սիրտս ցնծա՛ց այն փրկությամբ, որ՝ ի՛նձ շնորհեցիր. և օրհներգո՛ւմ եմ Բարձրյալ Տիրո՛ջս ու Բարերարի՛ս:

գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ