08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հունգարիան գործել է ոչ միայն խղճի մտոք, այլ նաեւ իրավական նորմերի համաձայն. Վիկտոր Օրբան

“Հունգարիան ոչ միայն գործել է խղճի մտոք, երբ ադրբեջանցի սպա Ռանիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, այլ նաեւ` եվրոպական իրավական եւ քաղաքակիրթ նորմերի համաձայն”,-Հանրային ռադիոյին է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Նա հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճը Հունգարիայի հետ կապ չունի եւ “Հունգարիայի շահերից է բխում հեռու մնալ այդ կոնֆլիկտից”: “Հունգարիան կարող է հպարտանալ իր կառավարությամբ, որը հետեւել է բոլորին հայտնի եվրոպական իրավական գործընթացին: Ադրբեջանը գրավոր երաշխավորագիր է գրել, որում պարտավորվում է, որ դատապարտվածը կշարունակի կրել պատիժը հայրենիքում, այդ պատճառով էլ Հունգարիան հանձնել է Սաֆարովին”,-հավելել է Օրբանը:

Վերջում նա հայտարարել է նաեւ, որ եթե “իրենք գրավոր երաշխավորագիր են ստանում, ապա կատարում են պահանջը”:

Հիշեցնենք, որ Հունգարիան հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին օգոստոսի 31-ին: Հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում շնորհեց:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ