14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօր Լրագրողների համերաշխության միջազգային օրն է /վիդեո/

Սեպտեմբերի 8-ին ավանդաբար նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Այս օրն ընտրվել է ի պատիվ չեխ լրագրող Յուլիուս Ֆուչիկի, ով մահվան է դատապարտվել հիտլերյան վարչակազմի կողմից 1943-ի սեպտեմբերի 8-ին: Ֆուչիկի “Ռեպորտաժ` ծխնին պարանոցին” գիրքը, որը նա գրել է բանտում, թարգմանվել է 70 լեզուներով:Լրագրողների համերաշխության միջազգային օրը

ԶԼՄ-ների աշխատակիցների համերաշխության միջազգային օրն ընդունվել է 1958-ին Բուխարեստում` Լրագրողների միջազգային կազմակերպության 4-րդ կոնգրեսի ժամանակ:

Ըստ այդ նախաձեռնության` այդ օրը լրագրողները պետք է ցուցադրեն ողջ աշխարհին իրենց համերաշխությունը, հատկապես` իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Սեպտեմբերի 8-ին ողջ աշխարհում անց են կացվում կոնֆերանսներ, համագումարներ, որոնց մասնակցում են լրագրողներ` աշխարհի տարբեր երկրներից: Այդ կոնֆերանսների ժամանակ նրանք ոչ միայն կիսվում են իրենց գիտելիքներով եւ փորձով, այլ նաեւ պարգեւներ են ստանում իրենց` երբեմն շատ վտանգավոր աշխատանքի համար:

Այսօր լրագրողի ավանադական մասնագիտությունն այսպես ասած` “էվոլյուցիա է ապրում”, քանի որ նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաներ են հայտնվում, սակայն “լրագրողական համերաշխություն” հասկացությունն արդիական է մնում նունիսկ ավելին, քան երբեւէ: Միավորվելու կարիք անշուշտ կա, քանի որ խոսքի ազատությունն աշխարհում դեռեւս լավ վիճակում չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ