13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Կարո Փայլանի կուսակցությունը հայտնել է, թե ընտրության երկրորդ փուլում որ թեկնածուին է աջակցելու

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորներից Միթհաթ Սանջարը հայտնել է, որ եթե ընտրությունների երկրորդ փուլ չանցնի իրենց թեկնածուն, իրենք պաշտպանելու են «Ժողովրդահանրապետական» (CHP)կուսակցության թեկնածուին։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ HDP-ի պատգամավոր Միթհաթ Սինջարը նշել է, որ եթե իրենց թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը բանտից ազատվի եւ մասնակցի քարոզարշավին, ապա իրենք կանցնեն 2-րդ փուլ։

Նա շեշտել է, որ եթե Սելահաթին Դեմիրթաշը չանցնի երկրորդ փուլ, իրենք կաջակցեն CHP-ի թեկնածու Մուհարեմ Ինջեին։

Միթհաթ Սանջարը պնդել է, թե իրենց գլխավոր նպատակն է մեջլիսում հնարավորին շատ տեղեր վերցնել։

Նշենք, որ HDP-ի փոխնախագահներից է Կարո Փայլանը։

Այս տարվա հունիսի 24-ին Թուրքիայում տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ