Երեք վայր մարդ պետք է անպայման այցելի իր կյանքում
Ի՞նչ է Կյանքը․ կարճ, տխուր մի երգ և հավիտենական լռություն։
Վազգեն արք․ Քեշիշյան, «Ճանապարհ դարձի»
Ավելի լավ հասկանալու համար, թե ի՞նչ է կյանքը, հարկ է, որ մարդ ներքոնշյալ երեք վայրերը անպայման այցելի իր կյանքում.
1.- Հիվանդանոց
2.- Բանտ
3.- Գերեզմանատուն
Ինչո՞ւ.
Որովհետև,
1.- Հիվանդանոցում նա պիտի հասկանա, որ առողջությունից ավելի գեղեցիկ բան չկա։
2.- Բանտում նա հստակ պիտի տեսնի, որ ազատությունը ամենաթանկագին բանն է տրված մարդուն։
3.- Իսկ գերեզմանատան մեջ նա պիտի անդրադառնա, որ կյանքը ունայնություն է և անարժեք։ Եվ թե այսօրվա գետինը, որի վրայ քայլում ես, կարող է վաղը քո գլխի առաստաղը լինել։ Դժբախտ իրականությունն այն է, որ բոլորս էլ անխտիր մերկ ենք ծնվում և աշխարհ գալիս և մերկ էլ թողնելով աշխարհը հեռանում ենք դրանից։
Ուստի, խոնարհ մնանք եւ ամեն ժամանակ շնորհակալ լինենք Աստծուն, մեզ շնորհած ու ընծայած ամէն ինչի համար և փորձենք գնահատել ու արժևորել մեր ունեցածն ու մեզ տրվածը և հատկապես՝ ժամանակն ու կյանքը, լավագույնս օգտագործելով դրանք։