06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Համանախագահները աշնանը, հնարավոր է, այցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այս տարվա աշնանն այցելել Հայաստան և Ադրբեջան՝ երկու երկրների նախագահների սպասվող հանդիպումից հետո, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևին։

Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

«Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկվել է անցկացնել հերթական հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում: Ադրբեջանը տվել է իր համաձայնությունն այդ հանդիպման համար»,- ասել է Հաջիևը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկի մասին կզեկուցեն արտգործնախարարները:

«Նախագահների սպասվող հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստվում են այս տարվա աշնանն այցելել տարածաշրջան (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան)»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ