17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գլոբալ տաքացման պատճառած վնասը 1,2 տրիլիոն դոլար է կազմում

Համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցումը` կապված գլոբալ տաքացման հետ, գնահատվում է Համախառն ներքին արդյունքի 1.5 տոկոսի չափով կամ տարեկան 1,2 տրիլիոն դոլար: Այդ մասին նշվում է կլիմայի փոփոխություններին ավելի շատ ենթարկված երկրների միության` “DARA group” եւ “Climate Vulnerable Forum” ոչ կառավարական եվրոպական կազմակերպության ուսումնասիրության մեջ:

Միջին ջերմաստիճանի աճը եւ շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված ծախսերը կհանգեցնեն համաշխարհային ՀՆԱ-ի աճի կրճատմանը 3,2 տոկոսով մինչեւ 2030-ը: Այդ ժամանակ աշխարհի ամենաաղքատ երկրների համար  այդ ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 11 տոկոսը:

Նախորդ տարվա ավարտին աշխարհի առաջատար տնտեսությունները որոշեցին չերկարացնել Կիոտոյի արձանագրության գործողությունները, որը սահմանափակում է վնասակար գազերի արտանետումը մթնոլորտ: Այդ որոշման գլխավոր պատճառներից մեկն անկայունությունն է համաշխարհային տնտեսության մեջ` նման դեպքերում պետությունները հանդես են գալիս արդյունաբերության զարգացման սահմանափակումների դեմ:

Կիոտոյի արձանագրությունը, որն ուժի մեջ է մտել 2005-ին, քանակապես սահմանափակում է ջերմոցային գազերի արտանետումները: Ըստ այդ համաձայնության` այն երկրները, որոնք կրճատում են վնասակար արտանետումները, կարող են վաճառել ազատված քվոտաները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ