Ինչպես է ընտրում ընտրողների թվով առաջին մարզը
Ժամը 08:00 դրությամբ բացվել են Լոռու մարզի ընդհանուր թվով 221 ընտրատեղամասերը: Ամենամեծ ընտրողների թիվը Լոռիում է՝ 238975: Հիշեցնենք, որ մարզն ընդգրկում է թիվ 9 ընտրատարածքը, ընտրտրատարածքային հանձնաժողովները չորսն են՝ 22, 23, 24 և 25: Ժամը 11:00-ի դրությամբ Թիվ 23 ընտրատարածքում ընտրական իրավունքն իրացրել է 10805 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցողների 11.24 տոկոսը: Հանձնաժաղովի նախագահ Տիգրան Պապանյանի խոսքով՝ լուրջ խոխտումներ չեն արձանագրվել են, եղել են փոքրիկ տեխնիկական թերություններ միայն: Այս ընտրատարածքն ընդգրկում է 58 ընտրատեղամաս և «Վանաձոր» ՔԿՀ-ն: Թիվ 24 և Թիվ 25 ընտրատարածքներում ևս 59 ընտրատեղամասեր են գործում, իսկ թիվ 22-ում՝ 44: Թիվ 24 ընտրատարածքում ընտրել է 5746 ընտրող: Թիվ 22 ընտրատարածքում 46.146 ընտրողից արդեն իսկ ընտրել են 5597-ը: Այս մասին տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը: