01 Մարտի, Saturday, 2025
KFC

«Իշխանությունն անմիջապես կժառանգի տիկին Մեհրիբանը»

Ադրբեջանական գործող վարչակազմն ամրապնդում է երկրում Ալիևների բացառիկ ընտանեկան իշխանությունը և փորձում է ապահովագրել դրա շարունակականությունն անգամ այն դեպքի համար, եթե ինչ-ինչ պատճառներով Իլհամ Ալիևը դադարի լինել պետության ղեկավար: Մյուս կողմից տիկնոջը նշանակելով առաջին փոխնախագահի պաշտոնում, պարոն Ալիևը նվազեցնում է նաև հնարավոր հակառակորդների կողմից իր դեմ մահափորձի կազմակերպման նպատակահարմարության աստիճանը, քանի որ այժմ իր ֆիզիկական չեզոքացման պարագայում իշխանության վակուում չի առաջանալու՝ իշխանությունն անմիջապես կժառանգի տիկին Մեհրիբանը: Նոր իրավիճակում Ալիևների քաղաքական հակառակորդներն իշխանափոխության ուժային սցենարը հաջողությամբ գլուխ բերելու համար ստիպված են լինելու միաժամանակ թիրախավորել և երկրի նախագահին, և առաջին փոխնախագահին: Որքան էլ որ մեզանում ծաղրեն այս մոտեցումը, կարծում եմ, որ Ադրբեջանի ներքաղաքական իրողությունների պարագայում այն կարող է արդյունավետ լինել:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ