“Forbes”-ը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ ապրանքանիշերի ցանկը /ֆոտո/
Ամերիկյան “Apple” ընկերությունը գլխավորել է “Forbes” ամսագրի կազմած ամենաազդեցիկ ապրանքանիշերի ցանկը: Ապրանքանիշի արժեքն ամսագիրը գնահատել է 87,1 մլրդ դոլար, ինչը 52 տոկոսով բարձր է, քան մեկ տարի առաջ:
2-րդ եւ 3-րդ տեղերում են “Microsoft”-ը եւ “Coca-Cola”-ն, որոնք գնահատվել են 54,7 եւ 50 մլրդ դոլար: Բիլլ Գեյթսի հիմնած ընկերությունն առաջատար է դարձել սպառողների նախընտրությամբ: Ամսագիրը նշում է, որ “Microsoft”-ը չափազանց շատ գումար է ծախսում գովազդի վրա` տարեկան 1,6 մլրդ դոլար, այսինքն գրեթե 2 անգամ ավելի շատ, քան “Apple”-ը:
Առաջին հնգյակը եզրափակում է “IBM” ընկերությունը 48,5 մլրդ դոլար եւ “Google”-ը` 37,6 մլրդ դոլար ցուցանիշներով: Առաջատարների տասնյակում են հայտնվել նաեւ “Intel”, “McDonalds”, “General Electric”, “BMW” եւ “Cisco”-ն:
Վարկանշային աղյուսակը կազմելիս “Forbes”-ը միայն ԱՄՆ-ի ընկերություններին է ներառել, այդ պատճառով էլ ցանկում չեն հայտնվել իսպանական “Zara”-ն կամ չինական “China Mobile”-ը: