25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուկաշենկոն Լապշինին Ադրբեջանին չարտահանձնելու պատճառներ չի տեսնում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի խնդրին ու ասել, որ նրան Ադրբեջանին չարտահանձնելու խնդիր չի տեսնում՝ չնայած այդ քայլին չգնալու վերաբերյալ միջազգային բազմաթիվ կոչերին:

Ինչպես հայտնում է РИА Новости-նԼուկաշենկոն ասել է, թե Լապշինին չարտահանձնելու հիմքեր չի տեսնում:

«Ի՞նչ հիմքեր ունենք նրան Ադրբեջանին չարտահանձնելու համար: Ոչ մի հիմք»,- ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ Լապշինի վերաբերյալ որոշումը կայացվել է Ինտերպոլի որոշմանը համապատասխան:

Հիշեցնենք, որ Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:

Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշին ին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ