13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՌԴ-ն թույլ չի տա Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է խոսել է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանին արտահանձնումին։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան դեմ է Ալեքսանդր Լապշինի արտահանձմանը Ադրբեջանին եւ պնդում է, որ թույլ չի տա իր քաղաքացիների արտահնձնումը որևէ երրորդ երկրի:

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ պետությանն արտահանձնումն անթույլատրելի է, մեր այս դիրքրոշումը հասցնելու համար մենք կապ ենք հաստատել Բելոռուսի ԱԳՆ-ի և այլ կոմպետենտ մարմինների հետ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ի գիշերը Մինսկում ձերբակալվել էր հրեական արմատներով ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Ադրբեջանի իշխանությունների կողմից հետախուզվում էր Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Ադրբեջանի դատախազությունը պահանջել էր արտահանձնել Լապշինին, Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսեյ Ստուկը, ուսումնասիրելով Ադրբեջանի դատախազության խնդրանքը, այն հիմնավոր էր ճանաչել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ