22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Նախագահն ու առաջին տիկինը շնորհավորել են միմյանց /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ առաջին տիկին Միշել Օբաման “Twitter”-ում շնորհավորել են միմյանց ամուսնության 20-ամյակի կապակցությամբ: Օբաման գրել է կնոջը. “20 տարի առաջ ես ամուսնացա իմ կյանքի սիրո եւ լավագույն ընկերոջ հետ: Շնորհավոր, Միշել”:

Շնորհավորանքի հետ մեկտեղ նախագահը տեղադրել է նաեւ իրենց հարսանեկան լուսանկարը:

Ի պատասխան ամուսնու շնորհավորանքին` Միշել Օբաման գրել է. “Շնորհավորում եմ, Բարաք: Շնորհակալ եմ, որ ամեն օր մնում ես անհավանական զուգընկեր, ընկեր եւ հայր: Ես սիրում եմ քեզ”:

Բարաք եւ Միշել Օբամաներն ամուսնացել են 1992-ի հոկտեմբերի 3-ին: Նրանք 2 դուստր ունեն: Մալյան ծնվել է 1998-ին, Նատաշան` 2001-ին:

Օբաման ԱՄՆ դարձավ 2008-ին:

http://youtu.be/OQuSXQhrGdI

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ