25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբեմն պետք է «մեռնել», որ հասկանաս, թե որքան ես սիրում… Կյանքը

Էս տարին ինձ համար ծանր էր։ Արտասովոր ծանր։ Այն ինձ սովորեցրեց… ապրել։ Մաքուր էջից։ Դրա համար մեծ համարձակություն է պետք։ Կամք, խոնարհություն և համարձակություն։ Հավատք։
Նոր տարին միշտ սպասված է, թեև գալիս է շատ անսպասելի։ Երևի ես հասկացել եմ նրա փիլիսոփայությունը։ Ոչ թե վախենալ վաղվա օրվանից ու թաքնվել անցյալում, այլ անցյալ- ներկա կամրջով քայլել ԱՌԱՋ՝ կառուցելու ՎաղԸ։ Ամանորը իմ չսիրած տոներից է. այն խլում է Մեզնից մեր մանկությունը՝ ամեն օր մեզ առերեսելով մեծահասակների հոգսաշատ ու անթռիչք կյանքի հետ։ Կենցաղը հորինել են մեծահասակները։ Մանուկների համար «աշխարհը» երևակայական է ու բացարձակ՝ իր գեղեցկությամբ։
Ես ուզում եմ նոր տարին բերի մեզ մանկություն, թռիչք ու բազում մաքուր էջեր, որոնք լրացնենք գունավոր բառերով ու իսկական սիրո խոսքերով։ Ուզում եմ Նոր Տարում ՄԱՆԿԱՆԱՆՔ։

Հ.գ. Երբեմն պետք է «մեռնել», որ հասկանաս, թե որքան ես սիրում … Կյանքը։

…մեռնել իբրև մեծահասակ ու շարունակել ապրել, իբրև Մանուկ՝ սիրելով կյանքի ամեն վայրկյանը, ուրախանալով ու վայելելով այն իր՝ երբեմն պարզունակ թվացող ուրախություններով հանդերձ։
Բոլորիս Լավ ու կյանքա-, գործա- ու գունառատ Տարի եմ մաղթում… Աստված առաջ!

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ