15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ավստրալացի պատգամավորն առաջին խորհրդարանական ելույթում հիշատակել է իր հայկական արմատների մասին

Ավստրալիայի խորհրդրանի 45-րդ նստաշրջանում Գոլդշտեյն համայնքից ընտրված Թիմ Ուիլսոնն իր առաջին խորհրդարանական ելույթում խոսել է իր հայկական արմատների մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի հայ դատի հանձնախմբից, ավստրալացի պատգամավորներն իրենց առաջին խորհրդարանական ելույթում, ըստ ավանդույթի, անդրադառնում են իրենց ծագմանն ու ընտանիքի պատմությանը, նույնն արել է նաև Ուիլսոնը: Նա խոսել է իր մորական պապի մասին, ով վերապրել է Հայոց ցեղասպանությունը և ոգեշնչման աղբյոր դարձել հենց իր` Ուիլսոնի համար: «Իմ մորական պապը վերապրել է իր ժողովրդի ցեղասպանությունը: Ես երբեք նրան չհանդիպեցի, նա մահացավ մինչև իմ ծնվելը, սակայն ես նրան դեռ ամեն օր տեսնում եÕ ´, երբ նայում եմ հայելուն, նայում եմ նրա սև հայի աչքերին»,- ասել է Ուիլսոնը:

Թիմ Ուիլսոնն Ավստրալիայի քաղաքական դաշտում հայտնի է իր ընդգծված լիբերալ հայացքներով դեռ այն ժամանակվանից, երբ գլխավորում էր «Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողով» կենտրոնը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ