Կարմիր դագաղով անիծյալ Կյանքն են տանում թաղելու
Կարմիր դագաղով անիծյալ
Կյանքն են տանում թաղելու
Երբ վերջալույսի կրակվող աչքը ըլնում է սեղան,
Եվ որտեղ որ է երկինքը հիմա թատրոն է տալու,
Մարդիկ ոռնում են մենակ մնացած գայլըրի նման.
Կարմիր դագաղով երազ ու սեր են տանում թաղելու:
Հորիզոնները վառվեցին կրքից՝ վայրենի ու խենթ,
Մութը ցրվում է՝ քարանձավներում իր վիշտը լալու,
Մարդիկ մենակ են ցավի ու թախծի թաց տրտմության հետ.
Կարմիր դագաղով թախիծ ու սեր են տանում թաղելու:
Աէյունոտ կեսօր. Հրդեհվե կյանքի ամայության մեջ,
Շուրջը ալիքվեց՝ Թանատոսի սև ստվերին հլու,
Գեղեցկությունը մեռավ մահացող թաց աջքերի մեջ.
Կարմիր դագաղով կյանք ու իղձեր են տանում թաղելու:
Արշալույսները լուռ խարխափում են մայրամուտի մեջ,
Այսօրվա օրը ո՞ւմ թարթիչներն է արցունքոտվելու,
Մարդիկ վշտի մեջ կանգնել են մենակ.
Կարմիր դագաղով սիրտ ու կրակ են տանում թաղելու:
Օրը էլ չունի ժամ ու ժամանակ՝ հաշված է ժամը,
Երկինքը տարավ արևին ուրիշ հողում վառելու,
Մարդկանց թողել են վախից դողալու մահվան սև վարակ.
Կարմիր դագաղով հառաջ ու լաց են տանում թաղելու:
Աղվան Մինասյան
Բանաստեղծը զոհվեց 1993 թվականի օգոստոսի 30-ին, երբ ընդամենը 23 տարեկան էր : Հավերժ փառք….