08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տյուրբյոռն Յագլանդը անդրադարձել է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին: Նա պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Ես մտահոգությամբ եմ հետեւում ԵԽ անդամ պետություն Հայաստանում տեղի ունեցող դեպքերին, որտեղ արդեն մի քանի օր է զինված խումբը պատանդներ է պահում Երեւանի ոստիկանական բաժանմունքում: Օրենքի ուժով գործող պետություններում հակամարտությունները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով` հարգելով ժողովրդավարական նորմերը եւ ստանդարտները:

 

Ուստի, կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր կապ ունեն այս վտանգավոր իրավիճակի հետ,  վերջ դնել այս վտանգավոր իրավիճակին եւ վերադառնալ ժողովրդավարական միջոցների կիրառմանը։ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի ուժը պետք է հաղ թեն: Հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ