29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրաքի թուրքմենները հայտարարել են, որ ցանկանում են կռվել նաև Ղարաբաղում․ Ermenihaber

Իրաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ կռվող շիա թուրքմենների կամավորական ուժերի 16-րդ բրիգադի զինյալները  հայտարարել են, թե Իրաքը ԻՊ-ից մաքրելուց հետո կռվելու են «Ղարաբաղի ազատագրության» համար:

Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի՝ ԻՊ-ի դեմ իրականացված ռազմական գործողության ժամանակ շիա թուրքմենները ծածանել են Ադրբեջանի դրոշը և կրել են շարֆեր, որոնց վրա գրված է եղել «Ղարաբաղ»:

Ռազմական գործողությունից հետո հայտարարություն է արել 16-րդ թուրքմենական բրիգադի հրամանատար Էբու Թայիր Բեշիրլին: Վերջինս Իրաքի թուրքմենների անունից ողջյուններ է հղել Ադրբեջանի ժողովրդին՝ ասելով. «Մենք Ադրբեջանից շատ գոհ ենք: Ադրբեջանի խորհրդարանը խոսել է Իրաքի թուրքմենների նկատմամբ ճնշումների մասին: Ողջունում ենք Ադրբեջանի քաջ ժողովրդին: Տա Աստված, մոտ ժամանակներս Ադրբեջանի ժողովրդի և քաջերի հետ միասին Ղարաբաղում էլ հաջողության կհասնենք»:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Իրաքի Ամիրլի շրջանում ռազմական գործողությանը ադրբեջանական դրոշներով մասնակցած թուրքմեն երիտասարդները հայտարարել են, որ իրենք պատրաստ են զոհաբերության:

«Այստեղ գործերն ավարտելուց հետո Ադրբեջան կգնանք: Կմասնակցենք Ղարաբաղի գրավմանը»:

Նշվում է, որ թուրքմեն կամավորական ուժերի 16-րդ բրիգադը կռվում է Հաշդի Էշ Շաբի ստորաբաժանումների կազմում: Վերջինը կազմավորվել է Իրաքում ազդեցիկ շիա հոգևորական առաջնորդ Այաթոլլահ Ալի Սիսթանիի ֆեթվայով (հրամանով):

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ