08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գերմանացի պատգամավորը Էրդողանին «շանտաժիստ» և «ահաբեկչության հայր» է անվանել

Էրդողանի՝ գերմանացի քաղաքական գործիչներին Ինջիրլիք ռազմաբազա այցելելու թույլտվություն չտալու հանգամանքը Գերմանիայում խիստ արձագանք է առաջացել: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝  Բուդեսթագի պատգամավոր, Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբի նախագահ Սառա Վագենքնեխթը այս առթիվ խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահին:

Վագենքնեխթը Էրդողանին անվանել է «շանտաժիստ» և «ահաբեկչության հայր»:  Խոսելով Թուրքիայի նախագահի մասին՝ գերմանացի պատգամավորը մասնավորապես ասել է .

«Գերանիայի կառավարությունը չի կարող շարունակել արտաքին քաղաքականության ոլոտում ինքն իրեն կախման մեջ դնել շանտաժիստից և ահաբեկչության հորից»:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին:

Ավելի ուշ՝ hուլիսի 8-9-ին Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած Էրդողան – Մերկել զրույցի ընթացքում ևս Գերմանիայի կանցլերին չէր հաջողվել Ինջիրլիք այցելության թույլտվություն ստանալ: Նման թույլտվության դիմաց Էրդողանը Մերկելից պահանջել էր հրապարակայնորեն հայտարարել, թե Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևը չի արտացոլում կառավարության տեսակետները:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ