04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ալբանիայի վարչապետի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայան վայրէջք է կատարել պայթյունի պահին

Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային տեղափոխող ինքնաթիռը Ստաբուլի «Աթաթուրք» օդանավակայան է վայրէջք կատարել օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պահին, գրում է The Telegraph-ը։

Նշվում է, որ վարչապետը եւ պատվիրակության անդամները չեն տուժել,  վայրէջք կատարելուց հետո Ալբանիայի վարչապետին և նրա ղեկավարած պատվիրակությանը անմիջապես դուրս են բերել օդանավակայանից և տեղափոխել Թուրքիայի կառավարական  ընդունելության սրահ:

Այնուհետև Էդի Ռամայը  Ստամբուլից ուղևորվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ «Twitter»-ի  էջում գրառելով. «Այդ ահաբեկիչները կրոն և հավատք չունեն, դրանք բարբարոսներից  ոչ մի բանով չեն տարբերվում»:

Վարչապետը Թուրքիա է ժամանել պաշտոնական այցով։

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել Ստամբուլի  Աթաթուրքի անվան օդանավակայանում, ինչի արդյունքում  տասնյակ զոհեր ու վիրավորներ կան։

ataturk

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ