Ողբերգական պատահար․ 15 ճամբարական է մահացել /ֆոտո, վիդեո/
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի կազմում գտնվող Կարելիայի հանրապետությունում։ Այնտեղ ճամբար մեկնած դպրոցականներից 15-ը եւ նրանց ուղեկցող մեծահասակներից մեկը մահացել են։ Երեխաները նավակներով դուրս են եկել զբոսանքի՝ լճում, սակայն փոթորիկ է բարձրացել, եւ նավակները շրջվել են։
Նշվում է, որ բոլոր զոհվածները Մոսկվայից ժամանած զբոսաշրջիկների խմբից էին։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ արտակարգ դեպքի շրջանում եղել է փոթորկի նախազգուշացում։ Այժմ երեխաներին ուղեկցող 3 մեծահասակներ ձերբակալվել են, ոստիկանությունը պարզում է, թե ինչու են նրանք թույլ տվել, որպեսզի փոթորկին երեխաները լիճ դուրս գան։
Նշվում է նաեւ, որ զոհված երեխաները հիմնականում 12-13 տարեկան էին։