17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Աստվածաշունչը զգուշացնում է

«Եվ արդ, լսեցե՛ք դուք սերմնացանի առակը. ամեն մեկից, ով լսում է արքայության խոսքը և չի հասկանում, չարը գալիս է և հափշտակում նրա սրտում սերմանվածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանվեց: Եվ որ ապառաժի վրա սերմանվեց, այն է, որ երբ լսում է խոսքը, իսկույն ուրախությամբ էլ ընդունում է այն:

Բայց քանի որ ինքն իր մեջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հավատում, երբ խոսքի համար նեղություն և հալածանքներ լինեն, իսկույն սայթաքում-ընկնում է: Իսկ որ փշերի մեջ սերմանվեց, այն է, որ լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերը և հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և սա լինում է անպտուղ:

Իսկ որ լավ հողի մեջ սերմանվեց, այն է, որ երբ լսում է խոսքը և հասկանում, պտուղ է տալիս. կա որ՝ մեկի դիմաց՝ հարյուր, կա որ՝ մեկի դիմաց՝ վաթսուն, և կա որ՝ մեկի դիմաց՝ երեսուն»» (Մատթ. 13։18-23)։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ