23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Ու հիմա գնում ես… Գնում ես Այդինի մոտ, ու երկուսդ էլ՝ Աստծու մոտ»

«ՄՀԵՐԸ ԿԱՆՉԵՑ
Չէի մտնում ֆեյսբուք՝ գործերս էի ուզում ավարտել:
Մհերն ասաց.
-Ես գնում եմ, արի մի քիչ զրուցենք:
Հիշեցի Այդինին ու հիմա զուգահեռում եմ երկուսիդ – դուք այս ի՜նչ նման եք իրար՝ երկուսդ էլ շշմելու լրագրող, պահանջված խմբագիր ցանկացած թերթի: Երկուսդ էլ չափազանց կարդացած ու զարգացած, բայց երբեւէ ցույց չտվող, զրույցի մեջ անտեղի չխցկվող, բայց հենց զրույցի մեջ մտաք թե չէ, էլ ի՞նչ խոսեինք մենք՝ ձեր երկուսիդ ասելիքը դա՛ս էր, նորությո՛ւն էր, աֆորիտիկ ձեւակերպում էր… նոթատետր հանես ու գրես:
Դուք նման էին ձեր անցած փառավո՜ր ճանապարհով՝ համեստության, մարդամոտության, կարգի՛ն մարդու տիպար:
Դու ասում ես՝ ես գնում եմ, արի մի քիչ զրուցենք: Այդինը, ով իմ գիրքը պիտի խմբագրեր, գնալուց մեկ օր առաջ, հենց մե՛կ օր առաջ, հեռախոսիս SMS ուղարկեց, թե՝ ,,Խմբագրելո՛ւ եմ, ա՛նպայման խմբագրելու եմ՛՛: Թասիբի էր ընկել, մահվան հետ կռիվ էր տալիս: Իսկ դու քո կոլեգա Արիանայի հարցին, թե՝ Ինչպե՞ս ես, հանգիստ ասում ես՝ Արիանա ջան, ամեն ինչ կարգին է… ամեն ինչ լավ կլինի:
Ու հիմա գնում ես… Գնում ես Այդինի մոտ, ու երկուսդ էլ՝ Աստծու մոտ – Աստված ձեզ նման ազնիվ, մաքուր, առաքինի մարդկանց տեղավորում է իր կողքին»:

Հովհաննես Պապիկյանի գրառումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ