Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդում է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա. Կոնգրեսական /վիդեո/
Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադարձություններից հետոԱՄՆ-ի Քարնեգիի վերլուծական կենտրոնի փորձագետներից Փիթըր Սթրոնսկին այցելելէր Հայաստան և Վրաստան: «Ամերիկայի Ձայն»-ին տված իր հարցազրույցում նա պատմել է տարածաշրջանում տիրող մթնոլորտի մասին:
«Մի քանի պաշտոնյաների հետ զրուցելուց հետո ես այն կարծիքին եմ, որ ապրիլյան բռնությունները ցնցեցին բնակչությանը: Ոչ այն պատճառով, որ նրանք չէին ակնկալում ռազմական գործողությունների բռնկում, այլ պարզապես այն պատճառով, որ իրադարձությունները սպասվածի պես չծավալվեցին: Ինձ հետաքրքրեց Ռուսաստանի հանդեպ առաջացած որոշակի բարկությունը: Թե՛ երկու կողմերին զենք մատակարարելու և թե՛ շատերի կողմից ակնկալվող հայերին բարձրաձայն աջակցություն ցուցաբերելու բացակայության համար»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդեցություն է ունեցել նաև Միացյալ նահանգների և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից ագրեսիայի շատ դրսևորումների և դրանցից թերևս ամենաակնհայտը շփման գծում շարունակվող արգրեսիվ պահվածքն է, մարդկանց դաժանորեն գլխատումն ու դիակների պղծումը շփման գծում, Ադրբեջանի առանց դրդապատճառների ագրեսիայի դրսևորումը սահմանին: Հատկապես մտահոգիչ ենդրա մահացու արդյունքները, քանի որ դա կարող էր տանել դեպի պատերազմ: Եվ սահմանագծին հրադադարը հսկող սարքերի տեղադրման հարցում Ադրբեջանի անպատրաստակամության հանգամանքըխորապես մտահոգիչ է Միացյալ Նահանգների համար»:
Փիթըր Սթրոնսկիի խոսքերով, թեև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուղղակիորեն չի ազդում Միացյալ Նահանգների վրա, այնուամենայնիվ, նրա շահերից է բխում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի:
Շարունակությունը՝ այստեղ