15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պատժամիջոցներ. Դիվանագիտական գործիք, թե՞ պատերազմի այլընտրանք

Վերջին ժամանակներում միջազգային հարաբերություներում ականատես ենք          լինում բազմաթիվ պետությունների կողմից մեկ այլ պետության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ու դրա հետևանքով երկու պետություններում տեղի ունեցող իրարանցումներին:

Պատժամիջոցների կիրառումը հաճախ դիտարկվում է որպես պատերազմի  այլընտրանք: Պատժելով մի երկրին տնտեսական, սոցիալական կամ քաղաքական առումով նշանակում է, որ տվյալ երկիրը փորձում է խուսափել պատերազմից և նման կերպ խնդիրը լուծել: Ավելին, պատժամիջոցների կիրառումը երբեմն արդյունավետ է և ընդհանուր առմամբ շատ է օգտագործվում:  Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատժամիջոցների կիրառման դեպքերի միայն 30 տոկոսն է հասնում ցանկալի արդյունքի:

Պատժամիջոցները գործիք են, որոնք օգտագործվում են պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից համոզելու մեկ այլ պետության  փոխել իր քաղաքականությունը՝ սահմանափակումներ կիրառելով առևտրի, ներդրումների և այլ ոլորտներում:  Օրինակ պատժամիջոցներ կարելի է կիրառել  այն պետության նկատմամբ, որը զարգացնում է զանգվածային ոչնչացման զենքեր, ոտնահարում  է մարդու իրավուքնները:

Տնտեսական պատժամիջոցների կիրառումը նշանակում է թիրախը մեկուսացնել:  Այն կարող է իր մեջ ներառել առևտրային էմբարգո, ակտիվների սառեցում,  տեխնոլոգիայի փոխանցման արգելում կամ ճամփորդական սահմանափակում: Օրինակ ԱՄՆ կառավարությունը նման պատժամիջոցներ կիրառեց Կուբայի, Հյուսիսային Կորեայի և Իրանի նկատմամբ:

Ռազմական հակամարտությունները ծախսատար են՝ անհարժեշտ է ռեսուրսներ, ավելին՝ մարդկային կյանքեր է խլում: Իսկ պատժամիջոցներ կիրառելով նման  խնդիրների առջև տվյալ պետությունը չի կանգնում: Դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում օգնության է հասնում պատժամիջոցների կիրառումը:

Հաճախ միայն պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հայտարարությունը բավական է թիրախավորված պետության վարքագիծը փոխելու համար:

Պատժամիջոցները միջազգային առճակատման շրջանակներում համարվում են սպառնալիքի ֆավորիտ տեսակ:

Չնայած այն հանգամանքին, որ համաշխարհային տնտեսության զարգացման ֆոնին պատժամիջոցները գնալով ավելի քիչ արդյունավետ են դառնում, դրանց կիրառումը շարունակվում են միջազգային հարաբերություններում, քանի որ պատժամիջոցները դիվանագիտական հաղորդակցման և ռազմական միջամտության միջև ընկած հատվածում համարվում են միջազգային միջանկյալ մակարդակի ճնշում:

Հրաչուհի Հայրապետյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ