07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայապահպանությունն առանց հողապահպանության անիմաստ է. Քնարիկ Ավագյան

«Հայոց ցեղասպանության հետևանքով մենք ոչ միայն զրկվեցինք տարածքներից և պատմամշակութային արժեքներից, այլ նաև մարդկային վերապրած սերնդից, որը ցրվեց աշխարհով մեկ և հիմա սերնդափոխության արդյունքում ձուլման և օտարացման ճանապարհին է»,- այսօր այս մասին իր մտահոգությունները կիսվեց  պատմական գիտությունների թեկնածու, սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը. «1915թ-ից այս կողմ հայկական սփյուռքը արդեն 5-րդ սերունդ է թևակոխել, որը ենթադրում է ամբողջությամբ օտարացած հավաքականություն՝  արևմտյան համայնքներում, իսկ արևելյան շրջաններում այժմ արդեն արագ թափով տեղի է ունենում քրիստոնեաթափման գործընթաց»:

Բանախոսն նաեւ հիշեցրեց, որ այսօր դեռեւս Ցեղասպանությունից փրկված և արևելյան տարածքներում ապաստանած սերունդները ևս անապահով վիճակում են, որովհետև Մերձավոր և Միջին Արևելքի տակնուվրա վիճակը նրանց ստիպում է անընդհատ կրկնագաղթել՝ այս դեպքում արդեն արևմտյան տարածքներ, իսկ արևմուտքը ձուլարան է:

Ըստ սփյուռքագետի հայապահպանությունը պետք է ունենա տեսլական.  «Պետք է հստակ լինի, թե ինչու ես հայապահպանվում, ինչու ես սերունդներին հայության հետ առընչում: Դրա պատասխանը պետք է լինի՝ որպեսզի Հայաստանն ու Արցախաը շենենան, զարգանան, որպեսզի վաղ թե ուշ դրսում թափառող հայերը վերադառնան իրենց բնօրրան, որպեսզի այստեղ մեր մյուս նպատակներն իրականություն դարձնենք: Այսօր սփյուռքում ապրող հայերն իրենց երեխային հայեցի կրթություն են ապահովում, սակայն հետո նրանցից շատերն ամուսնանում են օտարազգի եւ օտարախոսի հետ»:

Բանախոսը նաեւ նկատեց, որ շատերն էլ համարում են, որ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր այցելելով, հեռուստամարաթոնների ընթացքում գումար փոխանցելով իրենց պարտքը կատարել են:

«Մինչդեռ մեր ազգային նպատակները, ռազմավարական շահերը, համաշխարհային իրադարձությունները բերում են այն համոզման, որ Սփյուռքի հայապահպանությունը առանց հողապահպանության անիմաստ է: Կարեւորն հողապահպանությունն է »,-ասաց Ք. Ավագյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ