24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչու է Ամալ Քլունին որոշել ադրբեջանցի քաղբանտարկյալի գործով զբաղվել /վիդեո/

Հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին հարցազրույց է տվել բրիտանական BBC-ին, որի ընթացքում խոսել է ադրբեջանցի ձերբակալված լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործից եւ բացատրել, թե ինչու է որոշել ստանձնել նրա պաշտպանությունը:

«Այս հարցն իսկապես ինձ շատ հետաքրքրեց, քանի որ երիտասարդ կնոջ համար մեծ համարձակություն էր պահանջում, որպեսզի նա աշխատեր մի երկրում, որը շատ լավ ճանաչում է և գիտի, թե ինչ հետևանքներ են հնարավոր լրագրողական մասնագիտական գործունեության ընթացքում»,- ասել է նա ու նշել, որ չնայած Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ է, սակայն այդ երկրի լրագրողը հայտնվում է ճաղերի հետևում:

Քլունին նշել է նաեւ, որ այսօր Իսմայիլովան համարվում է Ադրբեջանի ամենահայտնի քաղբանտարկյալը:

Տեսանյութը՝  այստեղ

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ