Վաշինգտոնի հայ համայնքը Սպիտակ տան առջև մոմավառություն է անցկացրել /վիդեո/
Ապրիլի 24-ին ընդառաջ Վաշինգտոնի հայ համայնքը մի շարք ցույցեր և միջոցառումներ է կազմակերպել Հայող Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և ԱՄՆ-ի կառավարության ուշադրությունը դեպի այս կարևոր իրադարձությունը հրավիրելու համար: Այդ թվում նաևմոմավառություն էր կազմակերպվել Սպիտակ տան դիմաց, գրում է Ամերիկայի ձայնը:
Վաշինգտոնի հայ համայնքը շաբաթ օրը ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի, Սպիտակ տան առջև մոմավռություն էր կազմակերպել: Հայ դատի գրասենյակի Արևելյան շրջանիպատասխանատու Արմեն Սահակյանի խոսքերով իրենք հավաքվել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության հայ, հույն և ասորի անմեղ զոհերի հիշատակին: