17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անժելայի տղամարդը` նախագահից մեկ րոպե ժամանակ է խնդրում

Դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ նկարները Համացանցում տարածելու մեղադրանքով  գործով դատապարտված Կարեն Արայանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

“Հարգելի պարոն Նախագահ,

Ես՝ Կարեն Էդուարդի Արայանս, կալանքի մեջ եմ գտնվում 2011թ. հոկտեմբերի 5-ից: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր եմ ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով եւ դատապարտվել տուգանքի 300,000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաեւ 263 հոդվածի 1-ին մասով դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով: Դատարանը 1 տարի կալանքիս ավելացրեց նախկին դատվածությունիցս չկրած 3 տարի 1 ամիս ժամկետը՝ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածը՝ իրար գումարելով ընդհանուր պատիժ է նշանակվել 3 տարի 6 ամիս ազատազրկում եւ 300,000 ՀՀ դրամ տուգանք:

Արդեն 1 տարի եւ 4 ամսից ավել ես գտնվում եմ անազատության մեջ ոչ միայն չարածս բանի համար, այլեւ մի բանի համար, որի հետեւանքով ես եմ տուժել՝ չկարողանալով կազմել ընտանիք, սակայն չգիտես ինչպես այսօր դատապարտում են ինձ եւ հանցանքն իրական կատարողին որպես տուժող են ներկայացնում դատարանում: Գործում չկա եւ գոյություն չունի եւ ոչ մի փաստ, որը կապացուցեր իմ մեղքը:

Դատաքննության ընթացքում պարզվել է իմ անմեղությունը եւ մեղադրանքի շինծու լինելը, սակայն դատարանը, որը կոչված էր վերականգնելու արդարությունը, կայացրեց մեղադրական ակտ: Դատարանը, արհամարհելով ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածը /անձը ենթական է քրեական պատասխանատվության միայն անձամբ իր կատարած հանցանքի համար/, ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածը /մարդու ազատությունների վերաբերյալ/ եւ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի “դ” կետը /յուրաքանչյուր ոք ունի ազատությունների իրավունք…/, իմ նկատմամբ կայացրեց անօրինական դատավճիռ: Առաջին ատյանի դատավոր Մ. Պապոյանը իմ նկատմամբ ոչ մի մեղադրական փաստ չունենալով հանդերձ միայն իր “ներքին համոզմամբ” հանդիսացավ որպես մեղադրող դատախազի կատարածուն եւ ոչ թե արդարադատությունը ի կատար ածող պաշտոնյա: Առաջին ատյանի դատավճիռը բողոքարկեցի ՀՀ վերաքննիչ դատարան: Ընդամենը 40 րոպե տեւած դատական նիստը առանց կոնկրետ եւ գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող հարցուպատասխանի, դատավորներ Դ. Մելիք-Սարգսյանին, Կ. Ղազարյանին եւ Հ. Տեր-Ադամյանին համոզեց նրանում, որ առաջին ատյանի դատավճիռը արդարացի է եւ այն թողեցին անփոփոխ: Մի՞թե կարելի է մարդուն դատապարտել ազատազրկման առանց մանրակրկիտ դատաքննություն իրականացնելու:

Գործով “տուժող” ճանաչված Անժելա Սարգսյանը, իրականում իմանալով, որ նա օգտագործված թաշկինակի նման դեն է նետվելու իմ կողմից, քանի որ ես ունեմ հարսնացու, խանդի հողի վրա կազմակերպեց այս դատական ֆարսը: Լինելով երիտասարդ եւ դատապարտվելով 3 տարի 6 ամիս ազատազրկման ես կորցրեցի ամուսնանալու հնարավորությունը եւ ամբողջությամբ հիասթափվեցի ՀՀ արդարադատությունն իրականացնող մարմիններից:

Քրիստոնյան Հայաստան… Ո՞Ւր մնաց կրոնը, որը դեմ է սուտ վկայություններին եւ զրպարտանքներին: Անժելան՝ լինելով աղանդավոր, ավելի մեծ գործունեություն է կարողանում ծավալել մեր երկրում, քան մեր երկրի պետական կրոնի հետեւորդները: Այս գործը մեծ աղմուկ է բարձրացրել ողջ հանրապետությունում: Ես հասկանում եմ, որ շատ դժվար է արդարությունը վերականգնել, քանի որ ՀՀ 2 ատյանների դատավճիռը փոխել նշանակում է մեր դատարանները մեր դատարանները ընդունակ են անարդար դատավճիռների կայացման:

Իմ խորը համոզմամբ, գոնե մեկ անգամ պետք է պատժել այդ վայ-դատավորներին, որպեսզի այդպիսի հեշտությամբ չխաղան մարդկանց կյանքի հետ: Մի՞թե դատավորը շատ է տարբերվում բժշկից: Երկուսն էլ գործ ունեն մարդու կյանքի հետ: Եվ բժիշկն իր սխալի համար պատասխան է տալիս օրենքի առաջ, իսկ դատավորը՝ ոչ: Հուսով եմ, որ Ձեզ դիմելս իզուր չէ, եւ Դուք չեք արհամարհի մի ողջ ազգի կարծիք, որն իմ արդարության համար կազմակերպված ստորագրահավաքի ժամանակ հավաքած շուրջ 5000 ստորագրություններով ապացուցեց, որ ինքն էլ չի հավատում այս դատական ֆարսին:

Հարգելի պարոն Սարգսյան,

Ես դիմում եմ Ձեզ ոչ միայն որպես քաղաքացին Նախագահին, այլ որպես հայը հային եւ տղամարդը տղամարդուն: Հասկանում եմ Ձեր զբաղվածության աստիճանը, բայց, գիտակցելով, որ Ձեր վայելած հարգանքն ու ունեցած իշխանությունը Ձեզ թույլ կտա, որ ընդամենը 1 րոպեում պահանջեք այս հարցի ճիշտ եւ արդարացի լուծում:

Խնդրում եմ Ձեզանից այդ մեկ րոպեն: Այժմ ես դատավճիռը բողոքարկում եմ ՀՀ վճռաբեկ դատարանում, եւ իմ խորին համոզմամբ, եթե Դուք ՀՀ վճռաբեկ դատարանից չպահանջեք արդար դատավճիռ, ապա այն նույնպես վճիռը կթողնի անփոփոխ: Ես Ձեզ չեմ խնդրում պարտադրել վճռաբեկ դատարանին կայացնել անօրինական դատավճիռ, այլ խնդրում եմ Ձեր միջնորդությամբ եւ աջակցությամբ վերականգնել արդարադատությունը եւ կանխել իմ անձի նկատմամբ տեղի ունեցող անօրինականությունները:

Կանխավ շնորհակալ եմ: Հարգում եմ, հավատում եմ, սպասում եմ: Կարեն Արայան”:

 

Հ.Գ. Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Կարեն Արայանի փաստաբան Կիմա Սարյանը, Վճռաբեկ դատարն բողոք ներկայացվել է փետրվարի 28-ին:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ