14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկական գինիներն արժանացել ոսկե եւ արծաթե մեդալների

Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական յոթ ընկերությունների հետ համատեղ մարտի 13-15-ը մեկ միասնական տաղավարով Գերմանիայի Դուսելդորֆ քաղաքում մասնակցում է «PROWEIN՛2016» գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացված ամենամյա ցուցահանդեսին: Այն Եվրամիության առաջատար և աշխարհի հանրաճանաչ ցուցահանդեսներից մեկն է, որին այս տարի ներկայացված է շուրջ 6000 մասնակից ավելի քան 50 երկրից և որին սպասվում է 52 հազար մարդու այցելություն:

Հայաստանի զարգացման հիմնադրամն այս ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է արտահանման խթանմանն ուղղված կառավարության քաղաքականության շրջանակում։

«Նպատակ ունենալով խթանել հայկական գինեգործության ոլորտի զարգացումը, նպաստել ԵՄ շուկայում հայկական գինեգործական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը և արտահանման ծավալների աճին՝ Հայաստանի զարգացման հիմնադրամն արդեն երկրորդ անգամ է մասնակցում այս ցուցահանդեսին, ինչը համահունչ է գինեգործության զարգացման ռազմավարության շրջանակում իրականացվող աշխատանքներին: Այս բոլոր քայլերն ուղղված են նաև ամրապնդելու ոլորտի վերջին տարիների հաջողությունները»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։

Ամեն տարի, ցուցահանդեսից առաջ, փետրվարին տեղի է ունենում “MUNDUS VINI” միջազգային գինու հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որի ընթացքում այս տարի հայկական երեք ընկերություններ՝ «Ոսկեվազի Գինու Գործարան», «Վան Արդի» և «Արմենիա Վայն», արժանացել են 2-ական ոսկե և արծաթե մեդալների։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ