Երեք տարբերակ կա
Մի կողմից՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, մյուս կողմից՝ Ադրբեջանի միջեւ հրադադարի հաստատումից անցել է 21 տարի, սակայն այս տարիների ընթացքում խնդրի կարգավորման ճանապարհին առաջխաղացում չի եղել։ Որոշ մասնագետներ էլ իրավիճակը փակուղային են համարում, գրում է russiancouncil.ru-ն։
Վերջին տարիներին իրավիճակը սրվել է, շփման գծում ծանր զինտեխնիկա է կիրառվում։ Զոհերի թիվն ավելանում է, անգամ՝ խաղաղ բնակչության շրջանակներում։ Հիմնախնդրի ինչպիսի ելքն է Ռուսաստանի շահերից բխում։ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում առանցքային դերերից մեկն է տանում, ԵԱՀԿ Մինսկի համանախագահով երկրներից մեկն է։
Ակնհայտ է, որ Մոսկվան, մի կողմից, չի կարող Անդրկովկասում լայնամասշտաբ պատերազմ թույլ տալ, մյուս կողմից էլ զգուշավոր է վերաբերվում խնդրի լուծման այն տարբերակներին, որոնք կարող են բերել Ռուսաստանի ազդեցությունն այս երկրներում։
Այսօրվա դրությամբ՝ խնդրի լուծման մի քանի տարբերակ կա։ Առաջինը՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծել, քիչ հավանական է։ Երկրորդ տարբերակը՝ վիճելի տարածքները երրորդ երկրի ժամանակավոր մանդատի հանձնել։
Երրորդը՝ Ստատուս քվոյի պահպանումը, այսինքն` խնդրի «սառեցումը», որն էլ Ռուսաստանի համար ամենից ընդունելին է։