27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցեղասպանության 100-ամյակի միջցառումները՝ ամփոփ

Անցնող տարին հայ ժողովրդի համար նշանավորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկով: Աշխարհի ամենատարբեր երկներում ոգեկոչեցին 20-րդ դարասկզբին տեղի ունեցած խոշորագույն ոճրագործության անմեղ զոհերի հշատակն ու հիշատակի ամենատարբեր միջոցառումներ կազմակերպվեցին: Երկրներ եղան, որտեղ խաչքարեր ու հիշատակի կոթողներ կանգնեցվեցին: Հայաստաում Ցեղասպանության 100-ամյա տարելիցը կազմակերպվեց ու նշվեց ըստ հավուր պատշաճի: Այս հրապարակման միջոցով փորձել ենք ամփոփել, թե, ընդհանուր առմամբ, կարևոր ինչ միջոցառումներ տեղի ունեցան 100-ամյակի միջոցառւոմների շրջանակում:

Միջոցառումներից ամենակարևորը, երևի թե, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման ու հիշատակի միջոցառումն էր, որին մասնակցում էին աշխհարի տարբեր երկրների պատվիրակներ՝ պետական մակարդակով, իսկ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Կիպրոսը և Սերբիան ներկայացել էին նախագահների մակարդակով:

Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 23-ին: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ձեռամբ կատարված եկեղեցական ծիսակատարությամբ Հայոց եկեղեցին ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զոհերին սուրբ հռչակեց, այլ նաև վերականգնեց տարիներով չկիրառված Հայ Եկեղեցու սրբադասման կարգը:

Ապրիլի 24-ը նշանավորվեց նաև 100 զանգերի գուժկանով, որ հնչելով խորհրդանշանական 19:15-ին, Մայր Աթոռում ու աշխարհում սփռված բոլոր հայկական ու նաև ոչ հայկական եկեղեցիներում համայան մարդկությանը հիշեցրին Օսմանյան Թուրքիայի որագործության մասին:

Շարունակելի…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ