Գողի ինքնությունը ապշեցրեց. բոլորը ցնցված էին
Գրպանահատությունը և գողությունը բավականին նսեմ և արգահատելի երևույթներ են: Երևույթներ, որոնք, ցավոք սրտի, բավականին տարածված են մեր հասարակության մեջ: Գողությունը շատերի մոտ արթնացնում է հոգու ընդերքում թաքնված ագահության հրեշին: Շատերը այդ քայլին դիմում են, քանի որ հեշտ վաստակը հաճույք է տալիս: Բայց կա նաև գողության դիմողների մի զանգված, որ այդ աստիճանին իջնում է կարիքից դրդված:
Ահա այստեղ բնության մեջ միակ սոցիալական էակը՝ մարդը, գերի է դառնում ստամոքսին ու ստեղծված պայմաններին: Երեկ երթուղայինում հանդիպեցի գողության մի բացառիկ դեպք: Սա այն դեպքն էր, որ մտորելու լուրջ տեղիք տվեց: Ավտոբուսի մեջ անգամ կանգնելու տեղ չկար: Ուղևորները բավականին կիպ էին կանգնած:
Կնոջ ճիչը հանկարծակիի բերեց բոլորին: Ուղևորների ուշադրությունը սևեռվեց ավտոբուսի ետնադռների ուղղությամբ: Բավականին լավ հագնված միջին տարիքի երիտասարդ կինը բղավում էր. «Դրամապանակս տարա՜ն, կանգնե՛ք` հասնեմ գողի հետևից»: Վարորդը կանգնեցրեց ավտոբուսը: Կինը վազեց գողի հետևից, սակայն դատարկաձեռն հետ եկավ:
Այս ամբողջ պատմության մեջ ինձ ապշեցրեց ցավալի մի իրողություն: Դրամապանակի գողը երիտասարդ կին էր` մոտ մեկ տարեկան երեխան կրծքին սեղմած ….