25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տարածաշրջանի միակ հայաբնակ գյուղը հայաթափվում է

Վրաստանի Մառնեուլիի շրջանի գյուղերում կողք կողքի հայեր ու թուրքեր են բնակվում: Գյուղեր կան, որ միայն թուքեր են բնակվում, իսկ միակ գյուղը, որտեղ միմիայն հայեր են, Գյուլուբաղն է, որի անունը սակայն, նույնպես թուրքական է. թարգմանաբար այն վարդայգի է նշանակում:

Դեռ խորհրդային տարիներից ղեկավար մարմիններն այստեղ պարբերաբար փորձել են թուրքեր բնակեցնել, բայց տեղացիների համառ ջանքերի արդյունքում գյուղում միմիայն հայեր են բնակվել ու շենացրել գյուղը:

Սակայն այսօր ամեն բան փոխվել է, որ թե կողքի գյուղերից այլազգի ներկայացքուիչներ են եկել բնակվելու այստեղ, այլ հայաբնակ այս գյուղը օր օրի հայաթափվում է: Սոցիալական ծանր պայմանները այստեղ կյանքը բավական բարդացնում են, ընդհուպ մինչև անհնար դարձնում: Եթե դեռ մի քանի տարի առաջ կարելի կլիներ քայլել գյուղով ու գոնե մեկ ու մեջ վառվող լույս տեսնել տներում, ապա այսօր վառվող լույսերի քանակը հատ ու կենտ է:

Մարդիկ աշխատատեղեր չունեն, հողագործության համար համապատասխան գյուղատնտեսական տեխնիկա ու այլ պարագաներ չեն ստանում, ոռոգման ջրի խնդիր կա: Վրաստանի կառավարությունը, ճիշտ է, պարբերաբար այստեղ ծրագրեր իրականանցնում են, բայց դրանից կյանքն այստեղ չի հեշտանում:

Գյուղում գրեթե երիտասարդներ ու դպրոցահասակ երեխաներ չեն մնացել. բոլորը Հայաստան կամ, առհասարակ, այլ երկիր են տեղափոխվել: Ովքեր որ ՀՀ քաղաքացիություն չունեն, շտապում են քաղաքացիություն ձեռ  բերել ու Հայաստանում ապրել, կամ ՀՀ քաղաքացիությունն օգտագործելով` ՌԴ մեկնել:

Այստեղի բնակիչները, ճիշտ է, չեն ցանկանում լքեքլ իրենց բնակավայրը,  բայց այստեղ մնալ էլ չեն կարող. համապատասխան արտոնություններ ու տեխնիկա չունեն հող մշակելու համար, մշակված այգիների ու հողամասերի բերքեն էլ իրացնելը լրջագույն խնդիր է, անասնապահությունը ձեռնտու չէ, աշխատատեղեր չկան ու այսպես շարունակ:

Թե ինչ կլինի այս հայաբնակ գյուղի ճակատագիրը, դժվար է ասել, սակայն մեկ բան հստակ է` անգամ սակավաթիվ, բայց գյուլուբաղցին չի պատրաստվում զիջել իր դիրքերը ու իր տարածքում այլազգիների ընդունել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ