19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Դերասանուհի Անժելայի պոռնո-սկանդալը շարունակվում է

Հունվարի 31-ին Հայաստանի քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում սկսվելու է դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”` Կարեն Արայանի վերաքննիչ բողոքի լսումը: Նախագահող դատավորն է Գրիշա Մելիք Սարգսյանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արայանի փաստաբան Կիմա Սարյանը:

Հիշեցնենք, որ Արայանը մեղավոր ճանաչվեց դերասանուհու եւ նրա ամուսնու ընտանեկան եւ ինտւմ բնույթի լուսանկարները Համացանցում տեղադրելու եւ տարածելու մեջ: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը  հաշվի առնելով, Կարեն Արայանի` նախկինում ունեցած եւ չմարված ազատազրկումը, մեղավոր ճանաչեց եւ նրան պատիժ սահմանեց 3 տարի 6 ամիս ժամանակով եւ տուգանք` նվազագույն աշխատավարձի 3 հարյուրաապատիկի չափով:

Կիմա Սարյանը ասաց նաեւ, որ Արայանը անմեղ է, եւ Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ