23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոթին տոնում է Լուսիկ տատի վերադարձը. ինչպես հայտնվեց Ադրբեջանում

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց Տավուշի մարզի Կոթի գյուղի 76 ամյա բնակչուհի Լուսինե Աբովյանը:

Հայրենադարձման գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

«Կոթի գյուղում այսօր տոն է: Բոլորս շատ ուրախ ենք, որ մեր մոլորված բնակչուհին հետ վերադարձվեց: Բոլորիս համար էլ ծանր օրեր էին: Գյուղում անհանգստություն կար, բայց լրիվ անցավ ու հիմա նշում ենք Լուսիկ տատի վերադարձը»,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց կոթեցի Վարդիթերը:

Նրա խոսքով՝ Լուսինե Աբովյանն արդեն համապատասխան բուժզննություն է ստացել Իջևանի բժշկական կենտրոնում: Նրա վիճակը լավ է: Ինքը պատմել է, որ մառախուղի պատճառով մոլորվել է: Կորած բնակչուհին նշել է, որ իր հանդեպ բռնություն չի եղել:

Նշենք, որ շրջանառվում էին վարկածներ, թե ադրբեջանցի դիվերսանտները կարող էին առևանգել տարեց կնոջը:

«Նման բան չկա, մեր բնակչուհին գնացել ու պատահական կորել է»,-Henaran.am-ին հայտնել էր Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:

Հիշեցնենք, այսօր նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց հայաստանցի քաղաքացիական անձը՝ կինը, որը  2015թ․ նոյեմբերի 8-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում։ Հայրենադարձման գործողությունը տեղի ունեցավ ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ