Սիրիայում ադրբեջանցի 50 ահաբեկիչ է սպանվել

Ուղիղ մեկ ժամ առաջ, ինչպես Հայատան – Արցախ – Սփյուռքի -ին տեղեկացրեց Հայ-արաբական իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը, Սիրիայի օդային ուժերը Ռագա քաղաքում խիստ հարվածներ են հասցրել ադրբեջանական ահաբեկչական ջոկատին, ինչի արդյունքում առնվազն 50 հոգի է սպանվել, գրում է aadmag.am-ը:
Սիրայում հաստատված ռուսական զինուժը խթանել է իսլամիստ ահաբեկինչների դեմ գործողությունները:
Սիրայի նախագահի եղբոր՝ Մահեր Սլ – Ասադի գրասենյակը արաբերենով տարածել է հաղորդագրություն, որում հույս է հայտնել, որ Սիրիայում պատերազմական գործողությունները եւ անվերջանալի թվացող տագնապը շուտով կավարտվի:
Ըստ նախնական վարկածի, ադրբեջանցի իսլամիստ ահաբեկչական խմբա վորումը գործողություններն ուղղել էր Հալեպում հայկական թաղամասերի հրթիռակոծման հերթական ծրագիրը կյանքի կոչելուն, ավելի քան 2 հազար ահաբեկիչներ են սպանվել վերջին օրերին սիրիական զինուժի հակադարձման արդյունքում: