Գյումրիի քաղաքապետը սպանե՞լ է
Ըստ “Ազգային գաղափար” էլեկտրոնային թերթի երեկ ուշ երեկոյան Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավտոշարասյունն ուղեւորվել էր Ախալքալաք: Ժդանովական գյուղում ավտոմեքենան, որի ղեկին եղել է պարոն Բալասանյանը, վրաերթի է ենթարկել մի կնոջ, նշված գյուղի բնակչուհի Ռոզա Ներսիսյանին, ով տեղում մահացել է։
“Վրացական ոստիկանների գործողությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններ դեռեւս չկան։
Ռոզա Ներսիսյանի թաղումը տեղի կունենա վաղը` երկուշաբթի օրը, եւ այն, որ Գյումրիի քաղաքապետը մտադիր է քավության նոխազ դարձնել իր թիկնապահներից մեկին:
Ըստ Բալասանյանին մոտ կանգնած մարդկանց տեղեկությունների՝ քաղաքապետը եղել է ոչ սթափ վիճակում եւ հարվածից հետո չի կարողացել իրեն տիրապետել ու կնոջ մարմինը մոտ 100 մետր քարշ է տվել, որից հետո դուրս է թռել ավտոմեքենայից եւ նստել է ուղեկցող ավտոմեքենան (իբր տեսեք, ղեկին ես չեմ: Միջադեպը հետաքննում է Վրաստանի ոստիկանությունը: Ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան”,-գրում է թերթը:
Սամվել Բալասանյանի օգնական Զոհրաբ Եգանյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը: “Չգիտեմ ինչ նպատակով եւ ով է նման լուրեր տարածում, բայց հաստատ անողը հոգեկան խնդիրներ ունի. ծայրից ծայր ապատեղակատվություն է”,-ասաց Եգանյանը:
Ի դեպ, երեկ Գյումրիում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ էին, եւ Սամվել Բալասյանյանը, ըստ մեր աղբյուրների, Գյումրիում է եղել: Ավելին, նա մասնակցել է ընտրված պատգամավոր Արման Սահակյանի տոնական սեղանին: