15-ամյա աղջիկը սպանել է մորը` հանուն իսլամիստ սիրեկանի /ֆոտո/

15-ամյա Լիզա Բորխը Դանիայից սկսել է տարվել իսլամիստական գաղափարներով, երբ սկսել է հանդիպել 29-ամյա իսլամիստի հետ: Նրանք միասին սկսել են հաճախ դիտել «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման կողմից մահապատիժների տեսանյութերը:
Տպավորվելով տեսանյութերով` աղջիկը սեփական մորը դանակի 20 հարված է հասցրել ու սպանել նրան, հայտնում է Daily Mail-ը: Այնուհետեւ նա ոստիկանություն է զանգահարել, եւ երբ նրանք ժամանել են, աղջկան հանգիստ հեռախոսով խաղալիս են գտել:
Մանկահասակ մարդասպանին դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել: