26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 4, 2023

Հունաստանի հանրային ռադիոն անդրադարձել է Արցախի շրջափակմանը

Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի փետրվարի 3-ին Հունաստանի հանրային ռադիոյի՝ «Հունաստանի Ձայնը» հաղորդման «Անպաշտպան անցուղի» հաղորդաշարը ներկայացրել է ռադիովավերագրական հաղորդում՝ Արցախի շրջափակման մասին, ինչը հանգեցրել է հազարավոր մարդկանց մեկուսացմանը, որի արդյունքում մի ողջ բնակչություն, այդ թվում՝ տարեց մարդիկ, երեխաներ և հիվանդներ, մնացել են առանց սննդի, դեղորայքի և բժշկական օգնության: «Հաղորդման շրջանակներում նկարագրվում […]

Տոնավաճառը չի բացվել. «Մալաթիա»-ի տնօրինությունը դատի է տվել տեսչական մարմնին

Մալաթիա» տոնավաճառում աշխատանքները չեն վերսկսվել: Երեկ չեն հասցրել նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնել, ինչի հետևանքով այսօր տոնավաճառը չի բացվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը: Նրա խոսքով՝ աշխատանքներում ներգրավված մասնագետներն ու տոնավաճառի աշխատակիցները 2 օր անընդմեջ աշխատել են, երեկ կեսգիշերին տուն են գնացել, հանգստացել, որ այսօր նորից շարունակեն արձանագրված խախտումների վերացման […]

Պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա». Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպվել էր «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրով առցանց վեբինարը, որին հնարավորություն ունեցա մասնակցել Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանի, ԱՄՆ Սենատի […]

Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահներ Ծաղիկ Վարդանյանը և Անուշ Պողոսյանը: Թեման` ՀՀ-ում առողջապահական ոլորտում առկա իրավական խնդիրները` հիմնված մի շարք փաստերով:

«Այլ բան չկա ներկայացնելու և ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զինվորական համազգեստի որոշակի պարբերականությամբ փոփոխությունը Զինված ուժերի առօրյայի մասն է կազմում, բայց իշխանության փորձերն այն ներկայացնել որպես բարեփոխում ցույց է տալիս, որ այլ բան չկա ներկայացնելու և ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում: Իմաստ կա՞ համազգեստ փոխելու: Այո´, եթե դա ենթադրում են գունային առումով հիմնական […]

Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները․ «Փաստ»

Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ առանձնահատուկ աչքի ընկավ քպական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Խնդիրն այն չէ, որ նա «արա»-ով էր խոսում ներկաների հետ, մատ էր թափ տալիս բոլորի վրա. սա գործող իշխանության ներկայացուցիչների բնորոշ գիծն ու մակարդակն է: Շատ ավելի ուշագրավ էին որոշ ձևակերպումներ, որոնք, ըստ էության, բացահայտում էին իշխանությունների մտադրություններն ու […]

Իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները․ «Ժողովուրդ»

«Մենք հետախուզական տեղեկություններ ունեինք, որ սեպտեմբերյան մարտերի ընթացքում Ադրբեջանը շատ ավելի մեծ հարձակում էր նախապատրաստում։ Իրանի գործողություններն ու հայտարարությունները, սակայն, նպաստեցին, որ իրադրության հետագա վատթարացումը դադարի»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Վահան Կոստանյանը Վաշինգտոնում գործող Al-Monitor կայքի հետ զրույցում: Նա պնդել է, որ Իրանի գործողություններն անցած տարվա աշնանը նպաստել են Հայաստանի […]

Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային. «Փաստ»

Անցած ու ընթացիկ քաղաքական իրադարձությունների վերլուծությունը թույլ է տալիս որոշակի հետևություններ անել ներկա պահին կողմնորոշվելու տեսանկյունից ու վեր հանել էական օրինաչափություններ։ Այս առումով հետաքրքրական դիտարկման առարկա են հատկապես Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի արդյունքում տեղի ունեցած զարգացումները։ Պատերազմի խայտառակ արդյունքներին հաջորդեց Հայաստանում ներքաղաքական կյանքում բողոքի պոռթկումը։ Նախ՝ ձևավորվեց «Հայրենիքի փրկության շարժումը», ապա մշտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի