16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 7, 2022

ԱԺ ղեկավարությունը պարտավոր է կատարվածը քննել էթիկայի հանձնաժողովում և պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին ներողություն խնդրել լրագրողից և լրատվամիջոցից. ՀԺՄ

Նոյեմբերի 7-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ի պատասխան «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Արփի Սուքիասյանի՝ ամբողջությամբ մասնագիտական էթիկայի և բարեվարքության կանոնների մեջ տեղավորվող հարցադրման, խախտել է պատգամավորի, քաղաքական գործչի տարրական վարքականոնը և գռեհիկ ձևով վիրավորել է լրագրողին։ Իրեն ուղղված հոդաբաշխ հարցին պատասխանելու փոխարեն, պատգամավորը՝ ձայնը բարձրացնելով, բղավոցներով, սկսել է […]

Այսօր Սերժ Սարգսյանի մայրիկի հիշատակի օրն է

Մեկ տարի առաջ այս օրը երկրային կյանքին հրաժեշտ տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանը, հայտնում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։   «Խունկ, աղոթք և խոնարհում Նորա մայրիկի լույս հիշատակին:   Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի», – նշված է հաղորդագրության մեջ։

Կրեմլը կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են լարվածություն առաջացնել շփման գծում

Կրեմլը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում ավելի մեծ լարվածության։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով շփման գծում նոր փոխհրաձգության մասին լուրերը, ասել է. «Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության ավելացմանը»։ Նա նշել […]

«Այսօր Ջերմուկը կարիք ունի ապաքինման ու վշտերի թոթափման». Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Ջերմուկ

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վայոց Ձորի Ջերմուկ քաղաք։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած շքախմբին Ջերմուկ քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։ Այնուհետև Նորին Սրբությունը հոգևոր դասի և մարզային ու քաղաքային իշխանությունների հետ […]

Ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են Ջերմուկի մատույցներում գտնվել. Վայոց ձորի մարզպետ

Սահմանին իրավիճակը խաղաղ է, Ջերմուկում էլ որևէ միջադեպ չի գրանցվել, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։ «Օրեր առաջ ՊՆ-ն հրապարակել էր, որ թեթև միջադեպ է եղել, բայց, ընդհանուր առմամբ, խաղաղ է», – ասաց նա։ Թե Ջերմուկում քանի դիրքի կորուստ է եղել՝ նա հորդորեց այս հարցով դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։ Գրիգորյանը […]

Երբ հոգեւորականը զոհվում է, ընդունելի է, երբ պայքարում է հայրենիքի ու պետականության պահպանման համար, ընդունելի չի՞

Սոֆյա Հովսեփյանը գրում է․ Քարոզչամեքենան գործի դրվեց … Որքան անհասկացող կա գրում է .”Հոգևորականը չպետք է քաղաքականությամբ զբաղվի” ։ Լու՞րջ… Իսկ Հոգևորականը պետք է զենք վերցնի ու պատերազմի մասնակցի՞… Այսինքն, երբ զոհվում է, ապա ընդունելի է, երբ պայքարում է հայրենիքի ու պետականության պահպանման համար, ընդունելի չի՞։ Պատերազմում էլ է նույն բանի համար մասնակցում ` հայրենիքի […]

Եղանակը ցրտում է

Հայաստանի տարածքում նոյեմբերի  7-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:  Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ «Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։  

Ինչու իշխանությունը ի վիճակի չէ զենք գնել

Նախօրեին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը միակողմանի կարգով խզել է հորդանանյան «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» (Jadara Equipment and Defense Systems) զինամթերք արտադրող ընկերության հետ պայմանագիրը։ Փաստաթուղթը[1] հրապարակվել է Հայաստանի ֆինանսների նախարարության պետական գնումների կայքում։ ՀՀ ՊՆ մատակարարից պահանջում է ծանուցումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում 23․200․000 ՀՀ դրամ փոխանցել Հայաստանին, քանի որ ընկերությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի