26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 15, 2022

Իշխանությունում մարդիկ կան, որ դեմ չեն հակառակորդին տարածքներ նվիրել․ ՔՊ֊ում գզվռտոց․ «Ժողովուրդ»

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում իրական գզվռտոց է սկսվել մի քանի պատգամավորների՝ հրապարակ նետած առաջարկ-թեզից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը, Լենա Նազարյանն ու Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ մինչեւ Փաշինյանի խորհրդարան գալը՝ խմբակցության նիստի ժամանակ, հայտարարել են, թե կարելի է դիտարկել Ադրբեջանի՝ տարածքային ամբողջականության ճանաչման պահանջը ու վերջ տալ […]

«Պատերազմում ամեն ինչ էլ հնարավոր է»․ «Հրապարակ»

«Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով հայկական կողմը նաեւ դիրքային կորուստներ ունի թե՛ Սյունիքի, թե՛ Գեղարքունիքի հատվածում։ Սյունիքի նախկին մարզպետ, ԵԿՄ մարզային կառույցի պատասխանատու, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց Իշխանասարի հատվածում դիրքային փոփոխությունների մասին լուրերը: «Պատերազմում ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասաց նա։ Ճշտող հարցին, թե […]

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն: Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ երեկ՝ սեպտեմբերի  ժամը 20-ից հետո կրակը բոլոր  ուղղություներով գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել:  

Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ է հաջողվել ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն․ Արմեն Գրիգորյան

Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հուսանք, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել այդ հրադադարը»,– ասել է նա։ Ճշտող հարցին, որ այսինքն կա՞ պայմանավորվածություն հրադադարի մասին, Արմեն Գրիգորյանն ասել է․ «Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր հրադադար ունենալ»։

Հայ ժողովրդի այս ինքնաբուխ, ինքնապաշտպանական զարթոնքը հանկարծ քամուն չտաք. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ժողովրդի այս ինքնաբուխ, ինքնապաշտպանական զարթոնքը հանկարծ քամուն չտաք… Հենց հիմա Բաղրամյանում հայը փորձում է ազատագրվել ներսի թուրքից, միայն էդ դեպքում մեր սահմաններից ռադ կանենք արտաքին թշնամուն… Մարդիկ եկել են ու գալիս են, հոսքը չի դադարում, ո՞ւզում էիք, չէ, որ շաաատտտ մարդ գա, եկել են… […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի