30 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2022
KFC

Լուրեր: Օգոստոսի 29, 2022

«Խիստ մտահոգիչ է ուժային կառույցներում կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատել թույլ տալու նախաձեռնությունը»

SHarmazanov-1

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խիստ մտահոգիչ է ուժային կառույցներում կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատել թույլ տալու նախաձեռնությունը։   Նախ՝ կրոնական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն օտար պետություններից կառավարվող կառույցներ են, իսկ դրանց անդամներն էլ տրամաբանորեն հաշվետու են լինելու օտարներին։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ուժային կամ անվտանգային կառույցի ներկայացուցիչն ուղղորդվի կամ կառավարվի «դրսից»։   Դա թուլացնելու […]

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Nikol-Putin-4

Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգային մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ […]

Արցախի Հանրապետության բնակիչները ֆիզիկապես չեն կարող գոյատևել Ադրբեջանի պրոտեկտորատի տակ. Արցախի ՀԿ-ների հայտարարությունը

arcax

Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) բռնի տեղահանված քաղաքացիների հասարակական կազմակերպությունները ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։ Հայտարարության մեջ ասվում է. «Մենք՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի կողմից մեր բնակության վայրերի օկուպացիայի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ու Արցախի Հանրապետության այլ շրջաններում ապաստան գտած բնակիչներս, ողջունում ենք ամերիկացի նոր համանախագահ Ֆիլիպ Ռիկերի նշանակումը և […]

Փաշինյանի որեւէ հանդիպումից լավ բան ակնկալել չի կարելի. Հայկ Մամիջանյան

Hayk-Mamijanyan-2

Փաշինյանի որեւէ հանդիպումից լավ բան ակնկալել չի կարելի։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հերթական անգամ կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ բանակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, երկրների միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ […]

Երախտագիտություն ենք հայտնում ռուս խաղաղապահներին, մեծապես արժևորում ենք եղբայրական ՌԴ-ի հետ մեր բարեկամությունը. ՀՀ ԱԳՆ

AGN-1

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակի մասին. «Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայամանագրի կնքման 25-ամյակը, որը նշանակալի կերպով նախանշեց երկու երկրների միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները: Այս առանցքային փաստաթուղթն ուրվագծեց հետագա տարիների ընթացքում […]

Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի (Տեսանյութ)

photo_2022_08_29_13_08_45.thumb

Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմեն քաղաքում գտնվող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերանորոգվի, գրում է Ermenihaber-ը։ Հարցի շուրջ խոսել է Մենեմենի քաղաքապետի պաշտնակատար Այդըն Փեհլիվանը, որի խոսքով` եկեղեցին վերանորոգվելու և օգտագործվելու է որպես «Մշակույթի ու գիտության կենտրոն»:  Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի  հետևանքով տարիների ընթացքում եկեղեցին […]

«Բերձորի միջանցք»-ով երթևեկությունն անվտանգ է․ օգոստոսի 31-ից հետո Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով․ ԱՀ ՆԳՆ

f630c7f35241ec_630c7f3524234.thumb

Արցախի ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի միջանցք»-ով երթևեկությունն անվտանգ է: Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները: Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն […]

Ովքեր կարող էին նպաստել սրանց մեկ օր առաջ հեռացմանը և չեն արել իրենց շահերից ելնելով, չեն տարբերվում Նիկոլից․ Թադևոս Ավետիսյան

xt.thumb

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրել է. «Հուսահատությունը, անզորությունը զայրացրել են մեր ազնիվ քաղաքացիներին, ովքեր գիտեն, որ հայրենիք ենք կորցնում։ Բայց այս ընթացքում հայտնվել են «հայրենասերներ», ովքեր փորձում են ժողովրդի զայրույթն ուղղել դեպի նրանց, ովքեր առնվազն փորձել են այս ամենը կանխել, դուրս են եկել փողոց, ստանձնել պատասխանատվություն, անձնազոհ պայքարել:   Բոլոր այն ուժերը, ովքեր […]

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 2124 դեպք. մահացել է 7 մարդ

1091232

Հայաստանում օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 434 հազար 398-ի, որից 421 հազար 316-ը`առողջացման, 8655-ը` մահվան ելքով: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 1788 քաղաքացի, մահացել է 7 մարդ: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի