21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 3, 2022

ՀՀԿ պաշտպանության, անվտանգության և Արցախի հարցերով հանձնաժողովն ու երիտասարդական կազմակերպությունը քննարկում են կազմակերպել

ՀՀԿ պաշտպանության, անվտանգության և Արցախի հարցերով հանձնաժողովն ու երիտասարդական կազմակերպությունը քննարկում են կազմակերպել, որի առանցքում Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն է։ Քննարկման ընթացքում արձանագրվել է, որ ՀՀ իշխանությունների վարած զիջումային քաղաքականության հետևանքով, Ադրբեջանն ընդլայնել է ՀՀ-ին ու Արցախին առաջադրվող պահանջները և ուժի կիրառման սպառնալիքի ներքո շարունակում է բավարարել իր քաղաքական հավակնությունները։   Հայաստանի իշխանությունների վարքագիծը […]

Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները համաձայնվել են կատարել Ադրբեջանի պահանջը՝ Արցախից դուրս բերել պարտադիր ժամկետային զինծառայողներին, Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում։ Մի քանի ամիս է ինչ Ադրբեջանն ակտիվ խոսում է Արցախում գործող «անօրինական զինված խմբավորումների» գոյության մասին՝ նկատի […]

«Ե՞րբ և ո՞ւմ կողմից է համաձայնեցվել նախագիծը, ինչո՞ւ են կապիտուլյանտերը շտապում հապճեպ հանձնել նաև Բերձորը, Աղավնո և Սուս գյուղերը»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավաճանությունը մաքրեց հայ ժողովրդի հերոսական ուղին ու հայոց բանակի մարտական փառքը: Հայաստանի կապիտուլյանտի, Ադրբեջանի նախագահի և ՌԴ նախագահի՝ 2020թ. Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ սևով սպիտակին գրվել և ստորագրվել է հետևյալը.   «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում […]

«Մարդ, ում ղեկավարման տարիներին հայ լինելը պատիվ էր աշխարհում, նա էր երաշխավորում մեր ու սերունդների անվտանգ ապագան»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սերժ Սարգսյանի այս լուսանկարը՝ գրելով․ «ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյան, մարդ, ով հայոց սահմաններն ամուր էր պահում, ով հայի պատիվը բարձր էր պահում, մարդ, ով կարողացել էր կառուցել հզոր անվտանգային համակարգ, մարդ, ում շնորհիվ մեր երկրի սահմաններն ընդլայնվում էին, ում շնորհիվ երկիրը […]

Պետք է դուրս շպրտել այս իշխանություններին՝ կանգնեցնելու հետագա ողբերգությունն ու կորուստները. Տիգրան Աբրահամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է:   Հաղորդումը տեսագրել ենք այսօր վաղ առավոտյան: Տիգրան Աբրահամյանի կանխատեսումները, ցավոք, ժամերի ընթացքում հաստատվեցին: Տեսագրությունից ժամեր անց Արցախի ՊԲ-ն պաշտոնական մի քանի հաղորդագրություններ տարածեց հայկական կողմից ընդհանուր թվով 14 վիրավոր զինծառայողների և 2 զոհի մասին (Ժամը 18։20–ի դրությամբ): Այս ընթացքում շփման գծում լարվածությունը պահպանվում […]

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 4-ին՝ ժամը   13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը: ԹԵՄԱ՝  ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. վերջին օրերի սահմանային  լարվածությունը. ներքաղաքական զարգացումներ. սփյուռքահայերի մուտքի արգելքը Հայաստան. «Դիմադրություն» շարժման հետագա գործողությունները:

Հայերի «սեւ ցուցակ» երկու մարդու մոտ կա՝ Իլհամ Ալիեւի ու Նիկոլ Փաշինյանի. Քրիստինե Վարդանյան

«Ես այստեղ եմ ոչ միայն զորակցելու ցույցի մասնակիցներին, հետեւելու, որ նրանց իրավունքները պաշտպանված լինեն, այլ նաեւ իմ վրդովմունքը հայտնելու եւ որպես քաղաքացի, եւ որպես պատգամավոր, իմ վրդովմունքը հայտնելու այս աննախադեպ ապօրինությանը», – այսօր ՀՀ ԱԳՆ-ի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ թեեւ վրեժխնդրությամբ երկիր չես կառուցի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի