«Հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում». Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը լրատվամիջոցներից պարբերաբար հարցեր է ստանում։ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը ներկայացնում է նրա պատասխանները վերջին շրջանում ստացված հարցերին։ –Պարոն Տոնոյան, ինչպե՞ս եք գնահատում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 24 միլիոն դրամ վճարելու դեպքում ծառայել […]