19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 23, 2022

«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները Արցախում հանդիպել են խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների, Արցախի պաշտոնաթող նախագահների հետ

«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Աղվան Վարդանյանը, Արամ Վարդեւանյանը, Արթուր Սարգսյանը եւ Գեղամ Մանուկյանը Արցախի ԱԺ պատգամավորների հետ այցելել են Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու […]

Դոլարի գինն իջել է՝ հասնելով 401 դրամի

Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 401 դրամ է, վաճառքինը՝ 410 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 414 դրամ է։   Ռուբլու առքի նվազագույն գինը 6.51 դրամ է, վաճառքինը՝ 7.70։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 8.16 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 417 դրամով, վաճառվում՝ 432 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն […]

Ռուբեն Վարդազարյանն այլևս ԲԴԽ նախագահը չէ. նրա լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ «ԲԴԽ-ն որոշեց Ռուբեն Վարդազարյանին կարգապահական  պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարել ու դադարեցնել լիազորությունները», – հայտարարեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Որոշմանը դեմ է եղել միայն դատավոր Անի Մխիթարյանը. նա ունի հատուկ կարծիք։   Որոշումը, ի դեպ, ընդունվել է հունիսի 16-ին, սակայն այսօր է […]

Հունիսի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 24-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ խորհրդի անդամներ Տաթև Թադևոսյանը և Հայկ Դերզյանը:   Թեմա՝  Ապարանում տեղի ունեցած դեպքերը, «Դիմադրություն» շարժման գործողությունները.  ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը.  սահմանազատում և սահմանագծում:

Նիկոլիզմը հնարավոր է հաղթել բացառապես ազգային ուժերի ու անհատների լայն միավորում իրականացնելով. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նիկոլիզմը հնարավոր է հաղթել բացառապես ազգային ուժերի ու անհատների լայն միավորում իրականացնելով՝ մի կողմ դնելով ու սառեցնելով սեփական հավակնությունները։ Առանձին-առանձին պայքարելով որեւէ շոշափելի արդյունքի դժվար է հասնել։   Ռեժիմին ավելի հեշտ է ընդդիմությանը անջատ-անջատ հաղթել։ Կարիք չկա նոր հեծանիվ ստեղծելու։ Միասնական ռազմավարություն, մարտավարություն,ծրագիր, քայլեր […]

Երկրի ղեկավարը ոչ թե կեղծված և հիմարագույն «պողպատե մանդատ» պետք է ունենար, այլ «պողպատե ամորձիներ». Աշոտյան

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի և Արցախի նորագույն պատմությունն ապացուցեց, որ երկրի ղեկավարը ոչ թե կեղծված և հիմարագույն «պողպատե մանդատ»  պետք է ունենար, այլ «պողպատե ամորձիներ» »:

Մահացել է երգիչ Յուրի Շատունովը

Քառասունութ տարեկանում կյանքից հեռացել է ռուսական էստրադայի երգիչ, «Լասկովի մայ» (Ласковый май) խմբի նախկին մեներգիչ Յուրի Շատունովը:   Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հունիսի 23-ին գործակալությանը հայտնել է Շատունովի մամուլի քարտուղար Արկադի Կուդրյաշովը: «Այսօր շտապօգնության մեքենայում Յուրի Շատունովի սիրտը կանգ է առել»,- նշել է Կուդրյաշովը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի