Մենք Ուկրաինա չենք ներխուժել․ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ իրենք Ուկրաինա չեն ներխուժել։ «Մենք Ուկրաինա չենք ներխուժել։ Մենք ռազմական հատուկ գործողություններ ենք սկսել, քանի որ այլևս որևէ այլ հնարավորություն չունեինք բացատրելու Արևմուտքին, որ Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելով, զբաղվում է հանցավոր գործունեությամբ», – ասել է Լավրովը։