«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները Արցախում հանդիպել են խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների, Արցախի պաշտոնաթող նախագահների հետ
«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Աղվան Վարդանյանը, Արամ Վարդեւանյանը, Արթուր Սարգսյանը եւ Գեղամ Մանուկյանը Արցախի ԱԺ պատգամավորների հետ այցելել են Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու […]