22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուբեն Վարդազարյանն այլևս ԲԴԽ նախագահը չէ. նրա լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

«ԲԴԽ-ն որոշեց Ռուբեն Վարդազարյանին կարգապահական  պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարել ու դադարեցնել լիազորությունները», – հայտարարեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Որոշմանը դեմ է եղել միայն դատավոր Անի Մխիթարյանը. նա ունի հատուկ կարծիք։
 
Որոշումը, ի դեպ, ընդունվել է հունիսի 16-ին, սակայն այսօր է հրապարակվում։
 

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։

Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, կասկածի տակ դրվում ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։

 

Հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել էր, թե Վարդազարյանի՝ արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտում է տեղի ունեցել։

ԲԴԽ-ն, հիշեցնենք, հունիսի 16-ին Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ հանձնախմբի միջնորդությունը քննարկել էր առանց Վարդազարյանի և նրա փաստաբանի ներկայության։

ԲԴԽ-ում դատական նիստին Ռուբեն Վարդազարյանը չի ներկայացել, քանի որ եղել է վատառողջ, իսկ Օրբելյանը խնդրել է նիստը հետաձգել, քանի որ Կապանում դատական նիստեր է ունեցել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ