09 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2022
KFC

Լուրեր: Նոյեմբերի 4, 2021

Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, պետք է վճարի 40 000–ական եվրո. ՄԻԵԴ

3885F550-9BC7-40C0-8A1F-29D48EDCCC34

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը րոպեներ առաջ հրապարակել է 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները: Եվրադատարանը ճանաչել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին յուրաքանչյուր գործով […]

ՀՀ սահմանն ապօրինի հատած անձը 24 ժամվա ընթացքում ապաստան ստանալու իրավունք ունի. նոր որոշում

CA61C43A-CA66-4457-A374-C78E90A3FB09

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում ընդունել է որոշում՝ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի լիարժեք իրացումն ապահովելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ oտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ տարածքում, կամ որը ենթակա […]

Հայաստանը և Արցախը իշխանությունների սեփականությունը չեն, իրական տերը հայ ազգն է․ պետք է դիմակայենք, որպեսզի չկորցնենք ավելին, քան կորցրել ենք․ Մետաքսե Հակոբյան

385F3D5F-BD83-4281-8FDF-BB7E69634FF0

Հայաստանյան իշխանություններն իրենց օրակարգում փակել են Արցախի հարցը, և մեզ մի բան է մնում․ գիտակցել, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախը իշխանությունների սեփականությունը չեն։ Իրական տերը հայ ազգն է։ Լինելով միահամուռ՝ միասին կկարողանանք այս արհավիրքից դուրս գալ, «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը․ հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկմանն ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նա նշեց, որ […]

Մասնակցելու ենք նոյեմբերի 8-ի հանրահավաքին․ Արթուր Վանեցյան

3097625B-84C3-4097-9D34-3C0452DC4A68

Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող կուսակցությունները հայտարարել են, որ մասնակցելու են նոյմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Մասնակցելու ենք որպես հանրահավաքի սովորական մասնակիցներ։ Կազմակերպիչները մեր գործընկերներն են և այդ օրակարգը մենք պաշտպանում ենք։ Ելույթներ չենք ունենալու», – ասաց Արթուր Վանեցյանը։ Ինչ վերաբերում է […]

Ռոբերտ Քոչարյանը կոչով դիմել է քաղաքացիներին

C6F55AE4-2D04-4CAC-8956-AE31D6FAFC77

Համազգային դիմադրությունը սկիզբ է առնում: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Նա կոչ է արել նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, լինել Ազատության հրապարակում։ Հարգելի քաղաքացի, սա արժանապատվության ու դիմադրության կազմակերպման հանրահավաք է։ Արի Ազատության հրապարակ ու քո մասնակցությամբ ցույց տուր, որ մերժում ես Հայաստանի թուրքացումը, Արցախի հայաթափումը, իշխանավորների […]

ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացրել եմ առկա իրավական դեֆիցիտը. Աննա Մկրտչյան

252705623_3050299115208795_3474559008389562048_n

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացրել եմ առկա իրավական դեֆիցիտը և խորացող իրավական ճգնաժամը, ինչպես նաև գործադիր իշխանության միջամտությունները դատական իշխանության անկախությանը։ Խոսել եմ դատարանները շրջափակելու, քրեական օրենսգրքում իրականացված փոփոխությունների և հաստատվող քաղաքական գրաքննության և երկրում ժողովրդավարական արժեքների անկման անթույլատրելիության մասին»։

Ով ինչից խոսում է , սրանք ասում են ՝ մեր օգտին ժողովուրդը քվեարկել է. Շարմազանով

65311074_459922311475536_1359492895920357376_n

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ով ինչից խոսում է , սրանք ասում են ՝ մեր օգտին ժողովուրդը քվեարկել է։ Ժողովուրդը հիտլերի ու մուսոլինիի օգտին էլ է քվեարկել։   Պատմության դատաստանի համար «ժողովրդի քվեարկությունն» արդարացում չէ։ Կապիտուլյացիան ու ազգային աղետը ժողովրդի քվեարկությամբ չես մաքրի»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված